«Նյուքասլը» նոր գլխավոր մարզիչ է փնտրում Սթիվ Բրյուսի պաշտոնանկությունից հետո։
«Կաչաղակների» նոր սեփականատերերը հետաքրքրված են «Այաքսի» մարզիչ Էրիկ տեն Հագի ծառայություններով։
Հոլանդացի մասնագետին համոզելու համար «Նյուքասլը» պատրաստ է նրան առաջարկել 13 միլիոն եվրո աշխատավարձ՝ մեկ մրցաշրջանի համար, հայտնում է AS-ը։ Անգլիայի Պրեմիեր լիգայում ավելի շատ վաստակում են միայն Յուրգեն Կլոպն ու Խոսեպ Գվարդիոլան։
Տեն Հագը նոր պայմանագիր կնքեց «Այաքսի» հետ այս տարվա ապրիլին՝ մինչև 2023 թվականի ամառը, ուստի Նյուքասլի համար դժվար կլինի համոզել հոլանդացուն հեռանալ իր ներկայիս ակումբից։
























































