«Մանչեսթեր Յունայթեդը» նոր մարզիչ է փնտրում Օլե Գունար Սուլշերի հնարավոր պաշտոնանկության հետ կապված։
Ինչպես հայտնում է Daily Star-ը, մանկունիանցիները պատրաստ են հրավիրել ՊՍԺ-ի մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին։ Արգենտինացի մասնագետը դեռ չի արձագանքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սուլշերի ապագան կորոշվի առաջիկա երեք հանդիպումներում։
9 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 7-րդ հորիզոնականում է։
























































