Հայաստանի կանանց ազգային հավաքականը Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում նախախաղային մարզում է անցկացրել է Կոսովոյի ընտրանու դեմ հանդիպումից առաջ:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը և ներկայացնում մարզման լուսանկարները:
Կանանց ֆուտբոլի Աշխարհի 2023 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Կոսովո հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ հոկտեմբերի 26-ին և կմեկնարկի ժամը 18։00-ին։
Հիշեցնենք՝ կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի F խմբի երրորդ մրցափուլում Հայաստանի հավաքականն օրերս Տիրանայում մրցել էր Ալբանիայի հետ և 0-5 հաշվով պարտություն կրել: