Աշխարհը սգում է լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտի մահը:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը չափազանց հուզիչ նամակ է գրել Քոբի Բրայանտի հիշատակին.
«Ինձնից երկար ժամանակ պահանջվեց՝ հասկանալու, թե ինչ պետք է գրել, և դեռ իմ խոսքերը չեն հերիքում նկարագրելու այն զգացողությունները, որոնք ես զգում եմ Քոբիի ողբերգական կորստից հետո: Նա հատուկ մարզիկ էր, ամուսին, հայր և ընկեր: Այս բառերը գրելը բավականին դժվար է, բայց մենք բոլորս գիտենք, որ կորցրել ենք զարմանալի մարդու և նրա գեղեցիկ ու տաղանդավոր դուստր Ջիանային. այս ամենը սիրտ է կոտրում: Ոգեշնչող էր Քոբիի նվիրվածությունը սպորտին: Այն, թե ինչպես էր նա անցնում ցավի միջով ու խաղի ելք վճռում, կարում էր միայն նա ու դա ինձ ստիպում էր ձգտելու՝ դառնալ ավելի լավը: Երբեմն ես գնում էի խաղերի վերջին երկու րոպեն դիտելու համար, քանի որ գիտեի, որ ինչ-որ հատուկ բան է մեզ սպասում: Կոբին միշտ խոսում էր իր կնոջ ՝ Վանեսայի և իր գեղեցիկ դուստրերի մասին: Նա մի անգամ ասաց, թե որքան հպարտ է նրանցով: Ընտանիքն ու բասկետբոլը Քոբիի կիրքն էին: Նրա ժառանգությունը կապրի:
Մեր սերը, մեր ընտանիքի աղոթքները Վանեսայի և նրանց աղջիկների հետ միասին, Քոբիի բասկետբոլային ընտանիքի և, իհարկե, նրա հետ մահացածների ընտանիքների հետ»,-գրել է Բեքհեմը: