«Բավարիայի» պաշտպան Նիկլաս Զյուլեն ընթացիկ մրցաշրջանից հետո կարող է հեռանալ գերմանական ակումբից: Այս մասին հաղորդում է todofichajes.com-ը:
26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու «Չելսին»: Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամառ:
Ավելի վաղ լուրեր կային, որ Զյուլեին ցանկանում է ձեռք բերել անգլիական ակումբը: