Դեկտեմբերի 7-17-ն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կանցկացվի ծանրամարտի աշխարհի հերթական առաջնությունը, որտեղ ներկայացուցիչներ կունենա նաև Հայաստանը:
ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, մեջբերելով ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին, հայտնում է, որ տղամարդկանց թիմի ծանրորդները մինչև հոկտեմբերի 18-ը կշարունակեն մարզվել տեղերում՝ անձնական մարզիչների ղեկավարությամբ, իսկ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 19-ին, հավաքականը կմեկնի Ուկրաինայի Կամենեց – Պոդոլսկ քաղաք, որտեղ 20-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի:
Այնուհետև հավաքականն իր մարզումները կշարունակի Ծաղկաձորում, Աբովյանում և այնտեղից կմեկնի Տաշքենդ:
Ալավերդյանն ընդգծել է,որ աշխարհի առաջնության մեկնող թիմի կազմը կհրապարկեն մրցավայր մեկնելու նախօրյակին:
«Ծանրամարտում, և ընդհանրապես բոլոր մարզաձևերում, ճիշտ չէ ամիսներ առաջ թիմի կազմ ներկայացնելը: Քանզի նախապատրաստական փուլերում պատահում են վնասվածքներ և անցանկալի այլ անակնկալներ: Մեր նպատակն է լուծում տալ մեզ հետաքրքրող մասնագիտական հարցերին, հաջող մասնակցություն ունենալ տարեվերջյան պատասխանատու ստուգատեսում և արդարացնել սպասելիքները»,- ասել է մարզիչը: