ԱԱ-2022-ի ընտրական փուլում Գերանիայի հավաքականը 4-0 հաշվով հաղթել է Հյուսիսային Մակեդոնիային՝ ապահովելով իր մասնակցությունը Քաթար-2022-ին:
Բունդեսթիմի կազմում գոլերից մեկը հեղինակել է Ջամալ Մուսիալան, որը դարձել է հավաքականի պատմության երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դարձել: Մուսիալան գոլը խփելիս եղել է 18 տարեկան 277 օրական:
Ազգային թիմի կազմում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը Մարիուս Հիլերն է (17 տարեկան 241 օրական), իսկ դա տեղի է ունեցել 1910 թվականի ապրիլի 3-ին՝ Շվեյցարիայի հավաքականի դեմ ընկերական խաղում: Հիլերն այդ ժամանակ գոլ է խփել գերմանական հավաքականի կազմում իր նորամուտից 8 րոպե անց (այն ժամանակ՝ գերմանական կայսրության հավաքական), իսկ գերմանացիները 3-2 հաշվով հաղթանակ են տարել: