Գերմանիայի հավաքականն ԱԱ-2022-ի ընտրական փուլի 8-րդ տուրում 4-0 հաշվով հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային: Սա գերմանական թիմի 5-րդ հաղթանակն էր Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ: Ընդհանուր հաշիվը 18-1 է:
Մինչ այս գերմանացիները հաղթել էին նաև Լիշտենշտեյնին (2-0), Հայաստանին (6-0), Իսլանդիային (4-0) և Ռումինիային (2-1):
Ֆլիկն ազգային թիմի պատմության մեջ դարձել է երկրորդ մարզիչը, որը մեկնարկային 5 խաղում էլ հաղթանակ է տարել: Ավելի վաղ նման արդյունք գրանցել էր Յոահիմ Լյովը:
Հիշեցնենք՝ Գերմանիայի հավաքականն ապահովել է J խմբի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն ու դարձել է առաջին թիմը, որը պաշտոնապես ապահովել է իր մասնակցությունը Քաթար-2022-ին: Գերմանացիները ընտրական փուլի 8 խաղից հետո 21 միավոր են վաստակել: