«Զենիթի» հարձակվող Մալկոմը հայտնել է, որ ցանկություն ունի հայտնվելու «Զենիթի» պատմության էջերում։
«Ես հարմարավետ եմ զգում ինձ թիմում, քանի որ տևական ժամանակ է արդեն, ինչ խաղում եմ այստեղ։ Առայժմ չի ստացվում շփվել բոլորի հետ լեզվական բարդությունների պատճառով, բայց ես շատ լավ եմ հասկանում նրանց։ Հույս ունեմ, որ առաջին պաշտոնական խաղում «Լոկոմոտիվի» հետ դուք կտեսնեք ինձ դաշտում։
Հիմա իմ նպատակն է վերականգնվել վնասվածքից, դառնալ կարևոր ֆուտբոլիստ թիմի համար ու հայտնվել «Զենիթի» պատմության մեջ»,-ասել է Մալկոմը «Զենիթի» մամուլի ծառայության հետ զրույցում։
Հիշեցնենք, որ Մալկոմը 2019-ի ամռանն է «Բարսելոնայից» տեղափոխվել «Զենիթ»։