Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող Լիանա Գյուրջյանը (81 կգ), ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դարձել է ծանրամարտի Եվրոպայի Մ-20 տարեկանների չեմպիոն:
Գյուրջյանը երկամարտում գրանցել է 216 կգ (95+121) արդյունք: Նա 3 կգ-ով գերազանցել է թուրք Սարա Յենիգունին: Չեմպիոնությունից հետո Գյուրջյանը շնորակալական գրառում է կատարել սոց.ցանցի իր էջերում.
«Շնորհակակ եմ…
Շնորհակալ եմ Աստծուց ինձ այսպիսի հաջողություններ տալու համար…
Շնորհակալ եմ բոլորին, ովքեր կողքիս են եղել, շնորհակալ եմ, որ հավատում եք:
Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար»,- գրել է Գյուրջյանը: