Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) 8 տարով որակազրկել է Ադրբեջանը ներկայացնող ծանրորդ Բոյանկա Կոստովային՝ հակադոպինգային կանոնները խախտելու պատճառով:
Կոստովայի՝ այս տարվա ապրիլի 5-ին Մոսկվայում ընթացած Եվրոպայի առաջնությոան ժամանակ հանձնած դոպինգ թեստը դրական է եղել։ Նրա արյան մեջ հայտնաբերվել է մետաբոլիտ ստանոզոլոլ։
Մոսկվաում նա ոսկե մեդալ է նվաճել մինչև 59 կգ քաշային կարգում: Կոստովան 2015 թվականի աշխարհի չեմպիոն է ու Եվրոպայի քառակի չեմպիոն (2012, 2015, 2016, 2021):
Ավելի վաղ նա արդեն որակազրկվել էր, ինչի պատճառով բաց է թողել Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերը, իսկ Լոնդոն-2012-ում նրա արդյունքները զրոյացվել էին: