Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիի ծառայություններով։
Ինչպես հայտնում է Fichajes-ը, «Արքայական ակումբի» ղեկավորությունը պլանավորում է սպասել, մինչև վերջինս կունենա ազատ գործակալի կարգավիճակ, այնուհետև կիսապաշտպանի գործարքն իրակկանացնել։ «Գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր հերթին հայտարարել է, որ չի պատրաստվում բաց թողնել 25-ամյա ֆուտբոլիստին։
Պելեգրինիի պայմանագրի ժամկետը հռոմեական ակումբի հետ լրանում է 2022 թվականի ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Ռոմայի» կազմում մասնակցել է ութ հանդիպման՝ դառնալով վեց գոլի և երկու արդյունավետ փոխանցման հեղինակ։