Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Արարատ-Արմենիայից» կրած պարտության մասին խոսել է «Ուրարտուի» մարզիչ Արսեն Պետրոսյանը․
«Երկկողմանի խաղ ստացվեց, բարդ մրցակից էր, լավ պատրաստված, վերլուծել էինք նրանց խաղը, փորձել գտնել թույլ կողմերն ու լավ խաղ կառուցել։ Խաղի առաջին հատվածում մենք հնարավորություն ունեինք օգտագործել մեր պահերն ու հաշվի մեջ առաջ անցնել, բացի այդ, առավելություն ունեինք մրցակցի նկատմամբ նաև գնդակին տիրելու առումով։
Երկրորդ խաղակեսում բաց թողած արագ գոլը մի փոքր փոխեց խաղի ընթացքը, այնուհետև երկկողմանի խաղ ընթացավ։ Մեզ չէր հաջողվում գրոհները եզրափակել, վերջին հարվածը, որը գոլի կբերեր, ուշանում էր։ «Արարատ-Արմենիան» կարողացավ խփել ևս երկուսն ու հաղթանակ տոնել, ինչի համար շնորհավորում եմ»,- Արսեն Պետրոսյանի խոսքերն է փոխանցում «Ուրարտուի» պաշտոնական կաքը: