Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում «Փյունիկը» ընդունել էր «Ուրարտուին». հյուրերը հաղթեցին 2-1 հաշվով: Խաղից հետո հեռավար կազմով ասուլիսին մասնակցել է «Ուրարտուի» գլխավոր մարզչի օգնական Արսեն Պետրոսյանը:
«Իմ կարծիքով՝ խաղը սկզբում մի փոքր բարդ ստացվեց: Դա կապված էր նրա հետ, որ ունեինք խաղացողներ, որոնք երկար դադարից հետո այսօր հիմնական կազմում էին, բայց տղաներն աշխատեցին ու երկրորդ կեսում մի փոքր ավելացրին խաղի տեմպը: Կարծում եմ՝ ավելի լավ ստացվեց: Կվերլուծենք ու կշարժվենք առաջ: Շնորհակալություն տղաներին լավ աշխատանքի ու հաղթանակի համար»,- ասել է Պետրոսյանը:
-Այսօր խաղալու հնարավորություն ստացան հիմնականում հայ ֆուտբոլիստները, բայց Վահագն Այվազյանը կրկին չհայտնվեց մեկնարկային կազմում և ընդհանրապես խաղային ժամանակ չստացավ: Ո՞րն է պատճառը:
-Սկզբնական կազմում չկային այն ֆուտբոլիստները, որոնք այս խաղի համար ընտրված էին որպես հիմնական կազմի խաղացող, հետո փոխարինումներ եղան ու Ռոբերտը Դարբինյան նույն դիրքի խաղացող է ու երկար ժամանակ բացակայել էր, այս անգամ հնարավորություն նա ստացավ: Ինչ-որ պատճառ չկա: