«Արսենալի» կիսապաշտպան Մեզութ Օզիլը վաճառքի է հանել Լոնդոնում գտնվող իր առանձնատունը։ Այս մասին հաղորդում է The Sun-ը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին։
Աղբյուրի տեղեկություններով՝ Օզիլը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա ներկայիս ակումբից։ «Արսենալը» ևս ցանկանում է ազատվել իր՝ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստից։ Օզիլը դժգոհ է ներկայիս կարգավիճակից ու ստացած քիչ խաղաժամանակից ու արդեն իսկ վաճառքի է հանել Լոնդոնում գտնվող իր առանձնատունը, որը գնահատվում է 11,3 միլիոն եվրո։
Մեզութ Օզիլի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը», «Նապոլին» և թուրքական «Ֆեներբախչեն»։
30-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս «զինագործների» կազմում 2013 թվականից։