«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին բացատրել է, թե ինչու կիսապաշտպան Էդեն Ազարը չի մասնակցել «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղին (1-0).
«Ազարը չխաղաց, քանի որ ծնկի շրջանում ցավեր ունի: Այն անհանգստացնում էր նաև խաղից հետո: Տեսնենք՝ ինչ կլինի հետագայում:
Ազարը հիմա վատ մարզավիճակում չէ: Նրա հետ պետք է զգույշ լինել, քանի որ նախկինում նա վնասվածքներ ունեցել է: Նրա համար դժվար է երկու անընդմեջ խաղի մասնակցելը:
Հիմա Էդենն այն մակարդակում է, որում մենք կցանկանայինք նրան տեսնել, բայց նա աշխատում է: Մենք միանգամայն վստահ ենք նրա հարցում ու գիտենք, որ նա դեռ կհասնի իր լավագույն մարզավիճակին»,- ասել է Անչելոտին:
Այս մրցաշրջանում բելգիացին Լա Լիգայի 4 խաղում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ: