Ավստրալիայի Բաց առաջնության երրորդ տուրի շրջանակում Ռուսաստանի երկրորդ ռակետ Անաստասիա Պավլյուչենկովան, 2 ժամ 25 րոպեում ՝ 7:6(4), 7:6(3) հաշվով հաղթեց Չեխիան ներկայացնող Կարոլին Պլիշկովային :
Այսպիսով, Պավլյուչենկովան դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի՝ Անժելիկ Կերբերի հետ:
Հիշեցնենք, որ 28-ամյա թենիսիստուհին մնացել է Ռուսաստանի միակ ներկայացուցիչն այս մրցաշարում: