Աշխարհի նախկին առաջին ռակետ Անժելիկ Կերբերը հրաժարվել է Ինդիան Ուելսի և Մայամիի մրցաշարերում մասնակցությունից։
Նախորդ տարի Կերբերը Ինդիան Ուելսում հասել է մինչև եզրափակիչ։ Սա նշանակում է, որ մրցաշարին չմասնակցելով՝ գերմանուհի թենիսիստը կկորցնի մոտ 600 միավոր։ Ռեյտինգում Կերբերը կնահանջի մոտ 40-րդ հորիզոնական։
2012 թվականից հետո առաջին անգամ Կերբերը կլքի թոփ-30-ը։
Հավելենք, որ Ինդիան Ուելսի և Մայամիի մրցաշարերը կայանալու են մարտին։