Ավստրալիայի Բաց առաջնության 1/4 եզրափակչում Ռուսաստանի երկրորդ ռակետ Անաստասիա Պավլյուչենկովան, 1 ժամ 35 րոպեում ՝ 7:5, 6:3 հաշվով պարտվել է իսպանացի թենիսիստուհի Գարբինե Մուգուրուսային:
Մուգուրուսան կիսաեզրափակչում կմրցի նախկին առաջին ռակետ Սիմոնա Հալեպի հետ:
Հիշեցնենք, որ Պավլյուչենկովան նախկինում էլ չէր կարողացել հաղթահարել 1/4 եզրափակչի արգելքը: