Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է ՉԼ խմբային փուլում կայանալիք «Չելսի»-«Զենիթ» խաղի մասին։
«Շատ դժվար խաղ է լինելու «Զենիթի» համար։ Դիտել եմ ԱՊԼ-ում «Չելսիի» վերջին խաղը, նրանք հիմա իսկապես շատ ուժեղ են։
Նրանց դարպասը գրավելը շատ դժվար է։ Կարծում եմ՝ «Զենիթը» շանս չունի, չափազանց դժվար է։ Հուսով եմ՝ եթե «Զենիթը» շատ լավ խաղա այս հանդիպման ընթացքում, կարելի է որևէ արդյունքի մասին հուսալ, բայց ամեն դեպքում անհավանական բարդ կլինի»,- Կապելոյի խոսքերն է փոխանցում Sport Express-ը։