Հուլիսի 10 -ի գիշերը (Երևանի ժամանակով) տեղի ունեցավ Աշխարհի առաջնության հարավամերիկյան ընտրական փուլի Արգենտինա-Բոլիվիա հանդիպումը: Հանդիպումն ավարտվեց արգենտինացիների հաղթանակով՝ 3-0 հաշվով:
Հաղթողների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին:
Բրազիլիա-Պերու հանդիպումն ավարտվեց բրազիլացիների հաղթանակով՝ 2-0 հաշվով: Հաղթողների կազմում գոլի հեղինակ դարձան Էվերթոն Ռիբեյրոն և Նեյմարը: ՊՍԺ-ի հարձակվողի հաշվին է նաև գոլային փոխանցում:
Մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները․
Ուրուգվայ-Էկվադոր 1-0
Պարագվայ-Վենեսուելա 2-1
Կոլումբիա-Չիլի 3-1
Մրցաշարային աղյուսակ
1․ Բրազիլիա – 24 միավոր
2․ Արգենտինա – 18
3․ Ուրուգվայ – 15
4․ Էկվադոր – 13
5․ Կոլումբիա – 13
6․ Պարագվայ – 11
7․ Պերու – 8
8․ Չիլի – 7
9․ Բոլիվիա – 6
10․ Վենեսուելա – 4
























































