Հայաստանի Մ-21 հավաքականի կազմում Լյուքսեմբուրգի դարպասն ուղակած երկրորդ գոլի հեղինակը «Արարատ-Արմենիայի» պաշտպան Արթուր Դանիելյանն էր: Խաղից հետո ֆուտբոլիստը խոսեց իր տպավորություններից:
«Շատ լավ խաղացինք: Մրցակիցն էլ էր շատ լավը: Իրենք էլ պահեր ունեցան: Բայց մենք իրացրինք մեր պահերը ու հաղթեցինք:
Արեցինք այն ամենը, ինչ հրահանգել էր մարզիչը:
Ես ակումբում խաղում եմ աջ եզրում: Հավաքականում մարզիչն ինձ կենտրոնում է խաղացնում, քանի որ այդ դիրքում է տեսնում այդ դիրքում: Ես կարող եմ երկու դիրքերում էլ խաղալ: Ինձ համար տարբերություն չկա:
Ինչ վերաբերում է վերջին րոպեներին խփածս գոլերին՝ ստացվում է: Պահը ստացվում է, ես էլ բաց չեմ թողնում», – լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Դանիելյանը: