Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը խոսել է իսպանական ակումբում իր ելույթների մասին: Բելգիացին խոստովանել է, որ «Չելսիից» տեղափոխվելուց հետո դեռևս չի կարողանում լիարժեք ցույց տալ իր պոտենցիալը.
«Ռեալն» իմ տրանսֆերի համար շատ գումար ծախսեց: Ես ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել խաղադաշտում:Ես 5 տարվա պայմանագիր եմ կնքել, առաջին երկու տարին այնքան էլ հաջող չէր, բայց ես դեռ երեք տարի ունեմ, որպեսզի ապացուցեմ իմ օգտակարությունը:
Հուսով եմ՝ կկարողանամ դա անել: Հուսով եմ՝ մի օր ես կարթնանամ ու ինձ միանգամայն առողջ կզգամ:
Բայց անգամ եթե ցավեր եմ ունենում, միևնույն է՝ խաղում եմ: Ցանկանում եմ ցույց տալ ինձ:
Մարդիկ կարծում են, որ ես անընդհատ վնասվածք ունեմ, այո, դա այդպես է: Բայց եթե նայենք իմ կարիերային, ապա ոչ մի այլ ֆուտբոլիստ այդքան շատ չի խաղացել, որքան ես վերջին 10 տարվա ընթացքում»,- ասել է Ազարը: