Հայաստանի Երիտասարդական հավաքականին Լյուքսեմբուրգի դեմ Եվրո-2021-ի ընտրական փուլի խաղում առաջ մղեց Ռուդիկ Մկրտչյանը՝ նպաստելով մեր ընտրանու 2-0 հաշվով հաղթանակին:
Խաղից հետո Ռուդիկը պատասխանեց լրագրողների հարցերին:
«Կատարեցինք այն առաջադրանքը, որ մարզիչը տվել էր մեզ: Պետք է անպայման հաղթեինք այս խաղը:
Երկու խաղ վատ էինք խաղացել ու պարտվել: Չնայած՝ Իռլանդիայի հետ Իսլանդիայի համեմատ էլի լավ էինք խաղացել: Հաղթեցինք, կարևորը դա էր: Պետք է հիմա պատրաստվենք Իտալիայի հետ խաղին. պետք է այս պահից մոռանանք այս հաղթանակի մասին ու պատրաստվենք հաջորդ խաղին:
Գոլիս մեջ ոչ մի խորհրդանշական բան չկար, ամենակարևորը թիմային հաջողությունն էր: Կարևոր չէր՝ գոլն ով կխփեր: Խաղի որակից մարզիչը, համենայն դեպս, գոհ էր»: