Ինչպես հաղորդում է «Матч ТВ»-ն, «Օլիմպ-Դոլգոպրուդնի-2» -ի հարձակվող Արթուր Սարկիսովը միացել է «Կուբան» ակումբին, որտեղ նա փորձաշրջան կանցնի:
Այս մրցաշրջանում 34-ամյա հարձակվողը ՖԱԼ-2-ում անցկացրել է 5 հանդիպում և կատարել է մեկ գոլային փոխանցում:
Սարկիսովը հայտնի է «Շիննիկ», Նիժնի Նովգորոդի «Վոլգա», «Ուրալ», «Մորդովիա» և «Ենիսեյ» ակումբներում իր ելույթներով: Ռուսաստանի Պրեմիեր լիգայում նա անցկացրել է 64 հանդիպում ՝ դառնալով 8 գոլի հեղինակ:
Նա Հայաստանի հավաքականի կազմում 41 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ: