Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը մտադիր չէ լքել մադրիդյան ակումբը, հայտնում է Het Laatste Nieuws- ի լրագրող Քրիստոֆ Թերիերը:
Ավելի վաղ ԶԼՄ -ներում հայտնվել էր տեղեկատվություն, ըստ որի Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրություն է ցուցաբերում Ազարի նկատմամբ: Հաղորդվում էր, որ բելգիացի ֆուտբոլիստը կարող է փոխարինել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, ով մեկ օր առաջ էր վերադարձել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Հիշեցնենք, որ Ազարը «Ռեալ» է տեղափոխվել Լոնդոնի «Չելսիից» 2019 թվականին: