67 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը, որը վերջերս դարձավ Ուֆայում անցկացված երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, գրառում է կատարել ֆեյսբուքում.
«Կարիերայիս երկրորդ Աշխարհի առաջնությունը, և երկրորդ արծաթե մեդալը: Երկու երզափակչում էլ ինչ-որ բան չհերիքեց՝ աշխարհի չեմպիոն դառնալու համար, բայց վստահ եմ, որ այս պարտություններն Աստված տվել է, որպեսզի ես էլ ավել ուժեղ լինեմ և մեծ հաղթանակներով ուրախացնեմ բոլորիդ: Ամեն ինչ Աստծո կամքով է լինում. վստահ եմ՝ մեծ հաղթանակներն առջևում են:
Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր այս դժվար ճանապարհին կողքիս են եղել և հավատացել ինձ:
Յուրաքանչյուր մեդալ ծանր ու դաժան աշխատանքից է ծնվում: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել անձնական մարզչիս՝ Մարտին Ալիխանյանին, հավաքականի մարզիչներ Արմեն Բաբալարյանին և Մովսես Կարապետյանին: Առանց նրանց աշխատանքի նման արդյունքի անհնար կլիներ հասնել»,-գրել է Հովհաննիսյանը: