Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականի ըմբիշ, 2021թ-ի Աշխարհի առաջնության փոխչեմպիոն 67 կգ քաշային կարգի Սահակ Հովհաննիսյանը բաց կթողնի Սերբիայում՝ նոյեմբերի 1-7-ը կայանալիք Աշխարհի առաջնությունը:
Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։
Մեդալային գլխավոր հույսերից մեկը ԱԱ մեկնելուց 3 օր առաջ ոտքի վնասվածք է ստացել:
Այդ քաշային կարգում նրան փոխարինողի անունը կհայտնենք շուտով: