Ուֆայում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
67 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը, 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանն ու 82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ: Հատկապես ծանր դասավորվեցին Շանթի ու Սահակի գոտեմարտերը:
Ցավոք, 97 կգ քաշային Հայկ Խլոյանը 1-2 հաշվով պարտություն կրեց 1/4 եզրափակչում: