Հայաստանի Երիտասարդական հավաքականը 2-0 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգի ընտրանուն Եվրո-2021-ի ընտրական փուլի խաղում: Խաղից հետո լրագրողների հարցերին պատասխանեց մեր Մ-21 ընտրանու գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը:
— Տղաները մի քիչ նյարդային էին, ցանկանում էին լավ խաղ ցուցադրել երկրպագուների համար: Դա նրանց ստիպեք մի քիչ սխալվել:
Աստիճանաբար վստահությունն ավելացավ նրանց մոտ: Մենք միշտ տղաներին ասում ենք, որ իրենք կարող են ավելի լավ խաղալ: Կային պահեր, երբ մրցակիցն էր վերահսկում խաղը: Կային վտանգավոր պահեր նրանց կողմից, բայց մեր թիմը կազմակերպված գործեց ու կարողացավ հաղթել:
— Այսպիսի խաղով ի՞նչ շանսեր ունենք Իտալիայի դեմ խաղում:
— Ամեն հանդիպում տարբեր է: Մենք գիտենք, որ թիմը ներուժ ունի: Օրինակ, Իռլանդիայի հետ խաղում, թեև պարտվեցինք, բայց մեծ ջանքեր թողեցինք խաղադաշտում: Դրա համար երկրորդ հանդիպումն ավելի դժվար ստացվեց: Մենք հասկանում ենք, որ պետք է ամբողջ ուժով ներդրվենք, որ կարողանանք Իտալիայի հավաքականի դեմ արդյունքի հասնել: Մենք գիտենք՝ ինչ թիմ է Իտալիայի հավաքականը, բայց չկա մի այնպիսի հավաքական, որին հաղթելը հնարավոր չլինի: