Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում անցկացվեց կարատեի Եվրոպայի 48-րդ առաջնությունը:
45 երկրների 996 մարզիկ-մարզուհիների թվում էին Հայաստանի 13 ներկայացուցիչներ:
Մասնակիցները ներկայացնում էին տարիքային երեք խումբ. պատանիներ, երիտասարդներ և մինչև 21 տարեկաններ:
Հայաստանի պատվիրակներից առավել հաջող հանդես եկավ Ռոբերտ Հովհաննիսյանը (76 կգ), ով մինչև 17 տարեկանների պայքարում գրավեց բրոնզե մեդալ։