Կիոկուշին կարատեի Հայաստանի ազգային ֆեդերացիայի հավաքականն ուսումնամարզական 2-րդ հավաքն է անցկացրել:ԿԿԱՖ-ի նախագահ Սպարտակ Գասպարյանի գլխավորությամբ մարզումներն ընթացել է Դավիթաշենի նորաբաց մարզասրահում:
Հավաքականը երկօրյա հանգիստ կունենա, այնուհետև Արցախում կանցկացնի նախապատրաստության հերթական փուլը՝ 3-րդ հավաքը:
Ընտրանին նախապատրաստվում է Լեհաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: