Իտալիայի առաջնության 1 -ին տուրում «Յուվենտուսը» խաղալու է «Ուդինեզեի» հետ:
Թուրինյան թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանից:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով ՝ սա պորտուգալացու անձնական խնդրանքն է և ինքը՝ ֆուտբոլիստը հույս ունի ունի լքել ակումբը մինչև օգոստոսի վերջ:
Միեւնույն ժամանակ, «Յուվենտուսը» դեռ ոչ մի պաշտոնական առաջարկ չի ստացել Ռոնալդուի համար:
Ավելի վաղ գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտնել էր, որ Ռոնալդուն իրեն հայտնել է «Յուվեում» մնալու ցանկության մասին: