Ռուսաստանի Ուֆա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում վաղվանից՝ օգոստոսի 20-ից, պայքարի դուրս կգան հունահռոմեական ոճի ըմբիշները։
Հայաստանն այս ստուգատեսում կներկայացնի հունահռոմեական ոճի 10 ըմբիշ։ Մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն՝
55 կգ Գառնիկ Հովհաննիսյան
60 կգ Սուրեն Աղաջանյան
63 կգ Գևորգ Սուքիասյան
67 կգ Սահակ Հովհաննիսյան
72 կգ Շանթ Խաչատրյան
77 կգ Սամվել Գրիգորյան
82 կգ Կարեն Խաչատրյան
87 կգ Վիգեն Նազարյան
97 կգ Հայկ Խլոյան
130 կգ Ռազմիկ Քուրդյան
Հիշեցնենք՝ ազատ ոճայիններն աշխարհի երիտասարդական առաջնությունում հանդես եկան 7 ըմբիշով և նվաճեցին 2 մեդալ։ Պատվո հարթակի երկրորդ աստիճանին կանգնեց գերծանր քաշային Լյովա Գևորգյանը։ Գյումրեցի ըմբիշը հաղթեց հաջորդաբար հունգարացի (10:0), հնդիկ (4:0), ադրբեջանցի (10:0) մրցակիցներին և մտավ եզրափակիչ: Ոսկու համար պայքարում մեր ըմբիշը նույնպես չզիջեց իրանցի մրցակցին: Ավելին, մինչև պայքարի վերջին վայրկյանները Լյովան հաշվի մեջ առջևում էր ՝ 4 : 3: Ավաղ, այդ միջոցին մրցակիցը մեկ միավոր շահեց, հավասարեցրեց հաշիվը / 4 : 4 / և մրցակարգի համաձայն հաղթող ճանաչվեց:
Շիրակի մարզի մեկ այլ ներկայացուցիչ, 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը կանգնեց պատվո պատվանդանի երրոոդ աստիճանին և պարգևատրվեց բրոնզե մեդալով: