«Սևանի» կիսապաշտպան Բիկու Բիսենտեն հրավեր է ստացել Հաիթիի ազգային հավաքականից` ընկերական առաջիկա խաղերին մասնակցելու համար։
Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Սեպտեմբերի 1-ին և 4-ին Հաիթիի հավաքականը ընկերական երկու խաղ կանցկացնի Բահրեյնի ու Հորդանանի հավաքականների հետ։