Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 75 տարեկանում մահացել է ֆուտբոլի լեգենդ Գերդ Մյուլլերը։ Երևանի «Արարատը» իր ցավակցությունն է հայտնել նախկին ֆուտբոլիստի մահվան կապակցությամբ։
«75 տարեկան հասականում կյանքից հեռացել է գերմանացի լեգենդար ֆուտբոլիստ Գերդ Մյուլլերը:
«Բավարիայի» կազմում նա երեք անգամ դարձել Չեմպիոնների գավաթի հաղթող, մեկական անգամ նվաճել է Միջմայրցամայային գավաթն ու Գավաթակիրների գավաթը, չորսական անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն և գավաթակիր: 1974 թվականին դարձել է Աշխարհի, իսկ 1972-ին՝ Եվրոպայի չեմպիոն:
Հանգչիր խաղաղությամբ, լեգենդ:
Լուսանկարում՝ Գերդ Մյուլլերն ու Սերգեյ Բոնդարենկոն՝ 1975-ին կայացած «Բավարիա» — «Արարատ» հանդիպման ժամանակ»,-ասվում է ակումբի հաղորդագրության մեջ։