Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ներկա է եղել VBET ՀՊԼ ԲԿՄԱ-«Նոա» խաղին, հանդիպել լեգենդար Էդուարդ Մարգարովին ու նրա հետ լուսանկարը տեղադրելով սոցցանցերի իր էջերում՝ գրել է․
«Էդուարդ Մարգարով։ Հայկական ֆուտբոլի լեգենդներից մեկը։ Սովետական միության չեմպիոն ու գավաթակիր «Արարատի» (Երևան) հետ 1973-ին, 1966-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Նա «Արարատի» հետ նաև հաղթել է «Բավարիային» 1975 թվականին Չեմպիոնների լիգայում։ «Բավարիայում» 6 աշխարհի չեմպիոն էր խաղում, Դանիայի ու Շվեդիայի հավաքականների լավագույն խաղացողները»։