Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեզութ Օզիլը կարիերան կարող է շարունակել Միացյալ Նահանգներում։
Ինչպես տեղեկացնում է the Washington Post-ը, «Դի Սի Յունայթեդի» ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել մի շարք ֆուտբոլիստների ներկայացուցիչների հետ, որոնց թվում են եղել նաև Մեզութ Օզիլի ներկայացուցիչները։
Ավելի վաղ ակումբը հետաքրքրվել էր Օզիլի ծառայություններով։
Նշենք, որ MLS-ի առաջիկա մրցաշրջանին «Դի Սի Յունայթեդը» մոտենում է առանց աստղային ֆուտբոլիստների։ Վերջին հնչեղ անունը թիմում եղել է Ուեյն Ռունին։