«Բարնսլիի» նախկին գլխավոր մարզիչ Դանիել Շտենդելն օրիգինալ կերպով է արձագանքել իր պաշտոնանկությանը: Անգլիական ակումբի ղեկավարությունը որոշել է հեռացնել մարզչին անբավարար արդյունքների համար:
11 տուրից հետո թիմը Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 23-րդ հորիզոնականն է զբաղեցնում և առաջնությունում տեղը պահպանելու իրավունք տվող 21-րդ հորիզոնականում գտնվող թիմին զիջում է 2 միավորով:
Աշխատանքը կորցնելուց ժամեր անց Շտենդելը հայտնվել է քաղաքի բարերից մեկում, որտեղ հանդիպել է «Բարնսլիի» երկրպագուներին: Երկրպագուների հետ գերմանացի մասնագետը խոսել ու տեկիլա է խմել:
Շտենդելը 2018 թվականի ամռանն է գլխավորել «Բարնսլին» և առաջին իսկ մրցաշրջանում թիմին դուրս է բերել Չեմպիոնշիփ՝ Անգլիայի երրորդ դիվիզիոնի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնելով:
Ավելի վաղ Դանիելը մարզել է «Հանովերը»: