Բրազիլացի պաշտպան Դանի Ալվեշը կարիերայի 43-րդ տիտղոսը նվաճեց մեծահասակների մակարդակում։ Նա Բրազիլիայի հավաքականի կազմում դարձավ Օլիմպիական խաղերի հաղթող։
Ալվեշը պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է։ Օլիմպիական խաղերի եզրափակչում հանդիպեցին Բրազիլիայի ու Իսպանիայի հավաքականները։
Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում Մալկոմի խփած գոլը ոսկե մեդալը շնորհեց բրազիլացիներին։