«Տոտենհեմի» մամուլի քարտուղարությունը հայտարարել է «Ատալանտայի» կենտրոնական պաշտպան Քրիստիան Ռոմերոյի տեղափոխության մասին։ Ֆուտբոլիստն անգլիական ակումբի հետ պայմանագիր է կնքել։
Ավելի վաղ «Ատալանտան» գնել էր Ռոմերոյին «Յուվենտուսից»՝ նրա համար 16 մլն եվրո վճարելով։ Ինչ վերաբերում է «Տոտենհեմին», ապա ԶԼՄ-ներն ավելի վաղ հաղորդում էին, որ անգլիացիները 23-ամյա արգենտինացու համար 55 մլն եվրո են վճարել։
Հաղորդվում էր, որ «Ատալանտան» մերժել է «Տոտենհեմի»՝ Ռոմերոյին 50 մլն եվրոյի դիմաց ձեռք բերելու առաջարկը։ Անձամբ ֆուտբոլիստը, ինչպես հաղորդվում էր, պատրաստ էր մինչև 2026 թվականը նախատեսված պայմանագիր կնքել «Տոտենհեմի» հետ։
Ռոմերոյի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Յուվենտուսին»։