Եվրոպա լիգայի երրորդ որակավորման փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվել էր «Կայրաթին»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։
Առաջին կեսը մեր թիմն այնքան էլ հաջող չէր սկսել, ավելի ակտիվ էին գործում տանտերերը, որոնք մի քանի անգամ սպառնացին մեր դարպասին, սակայն Չանչարևիչն իր տեղում էր։
36-րդ րոպեին Ռադե Դուգալիչը խախտեց կանոնները Խամեսի նկատմամբ, և մրցավարը 11-մետրանոց նշանակեց ղազախական թիմի դարպասին։ Գնդակին մոտեցավ Ալեքսանդր Գլիշիչը, որը նախ, հարվածեց հորիզոնական դարպասաձողին, ապա երկրորդ փորձից գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարներն արձանագրեցին խաղից դուրս վիճակ։
Երկրորդ կեսում մեր չեմպիոնը մի փոքր ավելի ակտիվություն սկսեց դրսևորել։ Մի քանի անգամ մրցակցի տուգանայինի մատույցներում հայտնվեցին Աղվան Պապիկյանն ու Արտակ Եդիգարյանը, բայց լուսատախտակին հաշիվն այդպես էլ չփոխվեց, ու այս դիմակայության հաղթողը պարզ կդառնա Երևանում՝ օգոստոսի 12-ին։