«Լիլի» կիսապաշտպան Ռենատու Սանչեշի ծառայությունները առաջարկվել են «Յուվենտուսին», հայտնում է Calcio Mercato-ն:
Պորտուգալացի ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը փորձում է նրա համար նոր ակումբ գտնել և առաջարկել է թուրինյան գրանդին ձեռք բերել կիսապաշտպանին: Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լիլը» 23-ամյա խաղացողի տրանսֆերի համար կպահանջի 35 միլիոն եվրո:
Սանչեշի պայմանագիրը «Լիլի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռենատուի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բավարիան», որի կազմում պորտուգալացին ժամանակին հանդես է եկել։