Խառը մենամարտերի հայ մարզիկներ Արմեն Գուլյանը, Մորիս Բոլեյանն ու Տարոն Գրիգորյանը, որոնք հանդես են գալիս Ռուսաստանում՝ «Առյուծի սիրտ» ակումբում, արդեն մի քանի շաբաթ է՝ գտնվում են Հայաստանում և Արցախում։
Նրանք մեծ կազմով բաց մարզումներ են անցկացրել Ստեփանակերտում, իսկ երեկ նրանց ընդունել է նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։
Միասին նրանք քննարկել են հայ երիտասարդության զարգացման և դաստիարակության հետ կապված հարցեր։
View this post on Instagram