«Բավարիայի» մամուլի ծառայությունը հայտարարել է երկու երիտասարդ ֆուտբոլիստների՝ 17-ամյա հարձակվող Լուկաս Կոպադոյի և 15-ամյա կիսապաշտպան Արիհոն Իբրահիմովիչի հետ պայմանագրերի երկարաձգման մասին: Վերջինս ծնունդով Նյուրնբերգից է և ծագումով Կոսովոյից։
Անցած մրցաշրջանում Արիհոնը հանդես է եկել «Բավարիայի» մինչև 17 տարեկանների թիմում և 9 խաղում դարձել 2 գոլի հեղինակ:
Երկու ֆուտբոլիստների պայմանագրերն էլ մյունխենյան ակումբի հետ ուժի մեջ են մինչև 2024 թվականը:
✍️ Lucas #Copado und Arijon #Ibrahimovic bleiben langfristig beim @FCBayern! 🔴⚪
Die beiden Nachwuchsspieler haben bis 2⃣0⃣2⃣4⃣ verlängert.
🔗 https://t.co/r1bSsPDRHe #FCBayern pic.twitter.com/bt2o71alOp
— FC Bayern Campus (@fcbayerncampus) August 3, 2021