Vbet ՀՊԼ առաջին տուրում «Արարատը» ընդունել էր «Նոային» ու ջախջախիչ՝ 7-1 հաշվով հաղթանակ տարավ։
Խաղից հետո հյուրերի գլխավոր մարզիչ Արամ Հակոբյանը պատասխանել է լրագրողների հարցերին։
«Մինչ մեր խաղացողին հեռացնելը մենք տիրում էինք նախաձեռնությանը։ Ճիշտ է, «Արարատը» արագ հարձակման գիծ ունի, բայց մենք չէինք փորձել հետ քաշել թիմին։
Մեր խաղացողի հեռացումից հետո փորձեցինք վերադասավորվել, բայց շատ արագ բաց թողեցինք երկրորդ գնդակը։ Այդպիսի հարձակման գծին շատ բարդ էր դիմակայել, երբ մի հոգի պակասում էր։
Կովալենկոյի հետ դեռ չեմ զրուցել, բայց փաստն այն է, որ եղել է հայհոյանք։ Պարտադիր կլինեն պատժամիջոցներ»,- ասել է Հակոբյանը։
Մանրամասները՝ ակումբի պատրաստած տեսանյութում։