Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն այսօր՝ օգոստոսի 2-ին, հանդես կգա Տոկիոյի Օլիմպիական խաղերի հենացատկի վարժության եզրափակչում։ Դավթյանի ելույթին կարող եք հետևել Առաջին ալիքի ուղիղ եթերում՝ ժամը 11։55-ից սկսած։
Հիշեցնենք՝ հենացատկերի որակավորման փուլում Դավթյանը երկու փայլուն ցատկ կատարեց․ արդյունքում մեր մարմնամարզիկը վաստակեց 14, 866 միավոր և կորեացի Շինի հետ հավասար ցուցանիշով բաժանելով 1-2-րդ տեղերը՝ անցավ եզրափակիչ։
Ուժեղագույնների պայքարում հանդես կգա 8 մարզիկ։