Երեկ կայացած «Բավարիա»-«Այաքս» ընկերական հանդիպմանը (2-2) գերմանական գրանդի կազմում մասնակցել է նաև հայկական արմատներ ունեցող Հրանտ-Լեոն Մամեդովան։
18-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանը խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 62-րդ րոպեին։ Ֆուտբոլիստը հանդիսանում է «Բավարիայի» Մ19 թիմի հիմնական կազմի խաղացող։
Ինչպես տեղեկանում ենք լրագրող Արարատ Մամբրեյանի տելեգրամյան ալիքից, ֆուտբոլիստն ունի հայկական արմատներ և նրա իսկական ազգանունն է Երանոսյան (Հրանտ Երանոսյան)։ Ըստ Մամբրեյանի, ֆուտբոլիստի Մամեդովա ազգանունը սխալ է գրված և դա, հավանաբար, գերմանական անձնագրային բաժնի սխալի պատճառով է։
Tranfermarkt պորտալում ֆուտբոլիստի պրոֆիլիում բացի Գերմանիայի դրոշից նշված է նաև Հայաստանի դրոշը։