«Ատլետիկոյի», «Չելսիի» «Լիվերպուլի» և Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆերնանդո Տոռեսը նշանակվել է «Ատլետիկոյի» երիտասարդական թիմի գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը։
«Ֆերնանդո Տոռեսը վերադարձել է տուն։ Կարմիր-սպիտակների լեգենդը վերադարձել է տուն, որպեսզի համալրի ակադեմիայի մարզիչների շարքն ու գլխավորի «Ատլետիկոյի» երիտասարդական թիմը։
Նա մոտ է մեր ակումբին, քանի որ «Ատլետիկոյի» ակադեմիային միացել է 1995 թվականին՝ 11 տարեկան հասակում, իսկ 2001 թվականին նա իր նորամուտն է նշել գլխավոր թիմում։ Դրանից հետո նա խաղացել է Լիվերպուլում, Միլանում, բայց խաղային կարիերայի վերջում վերադարձել է «Ատլետիկո», և հիմա նորից է վերադառնում։
Բարի վերադարձ, Ֆերնանդո»,- գրել է մադրիդյան ակումբի մամուլի քարտուղարությունը։