Իսպանական Mundo Deportivo-ն հայտնում է, որ «Բարսելոնայի» դարպասապահը կարիերան կարող է շարունակել Լոնդոնի «Արսենալի» կազմում:
Նախկինում «կապտանռնագույնները» տրանսֆերի դիմաց ցանկանում էին ստանալ 14 մլն եվրո, բայց հիմա որոշակի զիջումների կարող են գնալ՝ հաշվի առնելով այն փաստը, որ ակումբը ցանկանում է կրճատել ընդհանուր աշխատավարձի չափը:
Նախկինում կար խոսակցություն, որ Նետոն կարող է տեղափոխվել «Վեսթ Հեմ»: